ԱՄՆ-ում Մեսսիի պատճառով խաղը տեղափոխվել է այլ մարզադաշտ
«Սպորտինգ Կանզաս Սիթի» ֆուտբոլային ակումբը տեղափոխել է ամերիկյան ՄԼՍ-ի մրցաշրջանի «Ինտեր Մայամիի» հետ հանդիպումն ավելի մեծ մարզադաշտ: Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
Տեղափոխման պատճառը երկրպագուների անհավանական հետաքրքրությունն է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ։ Ակումբի գլխավոր տնային մարզադաշտը տեղավորում է շուրջ 18 հազարից հանդիսատես: Ակումբը որոշել է խաղն անցկացնել «Արոուհեդ» մարզադաշտում, որտեղ իրենց տնային խաղերն են անցկացնում «Կանզաս Սիթի Չիֆսը»։ Մարզադաշտը կարող է ընդունել ավելի քան 76 հազար հանդիսատես։
Գազետա.ռու-ն գրում է, որ «Սպորտինգ Կանզաս Սիթի»-«Ինտեր Մայամի» հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ֆրանսիական ՊՍԺ-ում երկու տարի խաղալուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան