
Աթալը Ֆրանսիայի՝ երբևէ պաշտոնավարած ամենաերիտասարդ և առաջին բացահայտ գեյ վարչապետն է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել կրթության նախկին նախարար 34-ամյա Գաբրիել Աթալին։ Նա Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է:
France24-ը գրում է, որ Աթալը Ֆրանսիայի՝ երբևէ ամենաերիտասարդ և առաջին բացահայտ գեյ վարչապետն է։
Աթալը չի թաքցնում իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշումը։ Նա հարաբերությունների մեջ է Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հետ, որի անդամ է նաև Գաբրիել Աթալը։