Ահազանգ. Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ
«Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ»,-քաղաքացիներին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Ըստ աղբյուրի, բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։
«Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։ Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում»,-նշում են գործակալությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները