Բաքվի ծննդատներից մեկում խոշոր հրդեհ է. տարհանվել են հղիներ, նորածիններ, նոր ծննդաբերած կանայք
Ադրբեջանի Հանրապետական պերինատալ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։
ԱդրբեջանականԶԼՄ-ների փոխանցմամբ, հրդեհի հետևանքով կենտրոնից տարհանվել է 50 պացիենտ՝ նոր ծննդաբերած կանայք, նորածիններ, հղիներ։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է 20 միավոր տեխնիկա, արտակարգ ծառայությունների 90 աշխատակից։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
«Հանրապետական պերինատալ կենտրոնի անվտանգության աշխատակիցներից մեկը ծխից թունավորումով հոսպիտալացվել է։ Նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնում են ԶԼՄ-ները։
Բռնկված հրդեհը ընդգրկել է 35 քմ տարածք, պատճառները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան