
Բիձինա Իվանիշվիլին հնարավար է դառնա Վրաստանի նախագահ
Միլիարդատեր և բարերար Բիձինա Իվանիշվիլին, ով դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահը, 2024 թվականի վերջին կարող է դառնալ Վրաստանի նախագահ։ Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը՝ հղում անելով վրացական «Առաջին» հեռուստաալիքին։
«Բիձինա Իվանիշվիլիի համար իրադարձությունների այս զարգացումը նշանակում է, որ նա լուրջ քաղաքական անձեռնմխելիություն ձեռք կբերի առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- նշել է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին։
«Վրացական երազանք»-ը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։