Էրդողան-Պուտին հանդիպման վայրը ու ժամկետը առաջիկայում կհստակեցվի
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը մշակվում է դիվանագիտական խողովակների կողմից, սակայն ժամկետն ու վայրը դեռևս հայտնի չեն։ Այս մասին Թուրքիայի նախագահականից հայտնել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ի պատասխան վերջինիս հարցմանը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2024 թվականի սկզբին։
Թուրքիայի նախագահականից էլ նշել են, որ հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական խողովակներով։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման օրն ու վայրը կհամաձայնեցվեն առաջիկայում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան