Նազենի Հովհաննիսյան. Ցավերիս եմ ժպտում
Հաղորդավորուհի Նազենի Հովհաննիսյանը, որ տոներն անցկացնում է Լոս Անջելեսում, լայն ժպիտով լուսանկար է հրապարակել ու գրել.
«Իսկ, երբ հասկանում եմ, որ էլ հնար չկա՝ ժպտում եմ, լա՜յն ժպտում եմ ինձ, հետո աշխարհին ու Ցավերիս եմ ժպտում... նրանք հաճախ ավելի մերն են, քան ուրախությունները, էն դժվար երեխեքի նման, որոնց համար ավելի ես հոգ տանում, ու մի փոքր հաղթանակից առավել ուրախանում:
Հետո շնորհակալություն եմ ասում, շատ, անհամար շնորհակալություն՝ Աստծուն, նաև՜ ցավերիս համար, որոնք Դեռ բան են սովորեցնում, որենք դեռ բարկացնում են, ուրեմն առաջ են շարժում, ուրեմն դեռ կամ, ուրեմն ողջ եմ ու ողջ է հոգիս. շնչավոր ու բանական եմ դեռ:
Հետո հիշում եմ իմ սիրելի մարդկանց, ու սիրտս նորից տաքանում է.. ջերմանու՜մ է, կենդանանում է՜՜՜ ...
... հա, երբ ելք չկա ու մահու չափ հոգնած է հոգիս՝ ժպտում եմ՝ ցավերիս, որ մենակ չմնան, ու, որ ուրիշին չցավեցնեն էլ...
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա