Միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են աշխատանքից, իսկ բարձրագույն կրթություն ունեցողը 17 բալով աշխատում է. Ուսուցիչը հուզվեց
«Իրենք ասում են, թե երկու անգամ ուսուցիչներին սովորելու հնարավորություն են տվել, բայց իրենք չգիտեն, թե արդյոք մենք հնարավորություն ենք ունենցել սովորելու, երբ դպրոցը կարող էր մեզ ուղեգիր տար և մենք գնայինք կես գնով սովորեինք»,- ասաց ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վայց Ձորի Աղավնաձոր գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը։
Նա հայտնեց, որ որոշ մարզպետարաններ օգնել են, իրենց ուսուցիչները գնացել սովորել են կես գնով, իսկ իրենք այդ հնարավորությունը չեն ունեցել։
«Բարձրագույն ավարտած ռուսաց լեզվի ուսուցիչը 2 տարի անընդմեջ ստացել է 10-12 բալ, իսկ մենք միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են դուրս, մնացել ենք առանց աշխատանքի, բայց բարձրագույն կրթությամբ՝ Բյուսով ավարտածը 17 բալով աշխատում է և իրենց երրորդ հնարավորությունը տվեցին»,- հայտնեց ուսուցիչը։
Նա հայտարարեց, որ թեստերը հայկական դպրոցի ուսուցիչների համար գրված չէին։
Ուսուցիչը հայտնեց, որ հնարավորություն է ունեցել լքել Հայաստանը, բայց մնացել և աշխատել է երեք երեխայի է ուսման տվել, բայց այսօր ամաչում է։
«Այսօր ես վատ եմ զգում տնից դուրս գալ, քանի որ աշակերտը պետք է ինձ բարևի, ես չկարողանամ իր բարևին պատասխանեմ»,- հուզվեց ուսուցչուհին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան