Քննարկման օրակարգում է ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Ռուսաստանի Դաշնությունում հայ վարորդական իրավունքի վկայականները ճանաչելու հարցը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին «Sputnik Արմենիի»-ն հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հայաստանի իշխանությունների կողմից թողարկված վարորդական իրավունքի վկայականների Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է»,-ասել են ՀՀ արտգործնախարարությունից:
Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ առևտրային գործունեություն ծավալելու համար Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային միջոցներ վարելու ՀՀ քաղաքացիների իրավունքների հարցում կողմերը կարևորում են իրավական ձևակերպումները:
2023 թվականի հոկտեմբերի վերջին Պետդուման որոշեց անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար վարորդական իրավունքի վկայականները ճանաչելու հարցի քննարկումը։
Ինչպես քննարկման ժամանակ նշեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ, չնայած նրան, որ հայաստանյան պատգամավորները, ղեկավարությունը և կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ, հենց այս հիմքով է որոշում ընդունվել Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական վկայականների օգտագործումը թույլատրելու մասին
Հարակից հրապարակումներ`
- Վարորդական վկայականի համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ՃՈ տեսուչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով ձերբակալվել է 15 անձ
- «Փաստ». Ինչո՞ւ չեղարկվեց Հայաստանի ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը
- ՌԴ Պետդուման հետաձգեց հայկական վարորդական վկայականների ճանաչումը