Չգրանցված դեղերի մասով 460-500 մլն դրամի տույժ է սահմանվել, մեկ տնտեսվարողի դեպքում՝ բացառիկ՝ 830 մլն. Սլավիկ Սարգսյան
«Տարվա ընթացքում նախատեսված 800 ստուգումների մեծ մասը եղել է աշխատանքների վերահսկողության մասով, որից 195-ը՝ աշխատանքի իրավուքի, 191-ը՝ աշխատանքի անվտանգության, 172-ը՝ դեղերի շրջանառության վերահսկողության, 171-ը՝ հիգիենիկ հակասանիտարական մասով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Առաղջապահական և աշխատանքային տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ տեսչական մարմնում 3500 վարութ է ահրուցվել , որոնց ընթացքում տրվել է 500 կարգադրագիր և կարճվել է 3000 վարույթ, 200 դիմումատու հրաժարվել է իր դիմումից՝ խնդիրը լուծված համարելով։
«Այս տարի մեծ շեշտադրում է կատարվել ծխախոտային օրենքի վերահսկողության մասով և մոտ 1150 վարչական վարույթ է հարուցվել, նախորդ տարվա 50-ի փոխարեն»,-հայտնեց Սարգսյանը։
Տեսչական Մարմնի ղեկավարն տեղեկացրեց, որ աշխատանքների արդյունքում ներկայում գրեթե չեն գտնում տնտեսվարող, որի մոտ չլինի ծխելու արգելքի մասին ցուցանակներ
Ներկայացնելով վիճակագրություն ՝ Սարգսյանն ասաց, որ 2020-ին եղել է 911-ից վարչական վարույթ, իսկ 2023 թ-ին՝ 3500։
Սլավիկ Սարգսյանը հայտնեց. «Չգրանցված դեղերի շրջանառության մասով 2023թ մոտ 460-500 մլն դրամի տույժի են ենթարկվել տնտեսվարողները, և մի բացառիկ դեպք՝ նախորդ տարվա ստուգման արդյունքում մեկ տնտեսվարող 2024 թ.-ին կվճարի 830 մլն դրամի տույժ»։
Հարակից հրապարակումներ`
- 450 մլն դրամից ավելի տուգանք՝ չգրանցված դեղեր ներմուծելու, օրենքի խախտմամբ դեղեր իրացնելու համար
- 2023թ. հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
- Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան