Մենք էլեկտրոնային համակարգի միջոցով ստացել ենք 3.5 մլն էջ փաստաթուղթ. Սուրեն Թովմասյան
«Որակյալ ծառայություն մատուցելու համար խիստ կարևոր է թվային գործիքակազմի առկայությունը և մատուցումը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում ոլորտն կարգավորղ օրենսդրության փոփոխության արիդյունքները։
Նա ասաց, որ «Գույքի գրանցման մասին» օրենքում կատրաված փոփոխություններով գույքի գնրանցման երեք քայլից բաղկացած գործընթացը պարզեցվել է մինչև մեկ քայլի և էլէկտրոնային գորւծիքակազմ է ներդրվել։
Սուրեն Թովմասյանը նշեց, որ ընդունվել են նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, որոնք համալրել են էլէկտրոնային համակարգի կարգավորումները, որի շրջանակում ներդրվել է նաև բջջային հավելված։
«Օրենքի ընդունումից հետո մենք ստացել ենք 3.5 մլն էջ փաստաթուղթ էլեկյտրոնային համակարգի միջոցով»,-տեղեկացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը և հավելեց, որ սպասարկվել է 850 հազար հայտ։
Սուրեն Թովմասյանը պարզաբանեց, որ նախկին կարգավորումների տրամաբանությամբ այդ 3.5 մլն էջ փաստաթուղթը պետք է ներկայացվեր կադաստրի ստորաբաժանումների գրասենյակ և ժամանակ էր պետք դրանք ստուգելու և էլեկտրոնային համակարգ ներբեռնելու համար, որից հետո նոր հնարավոր կլիներ գործարք կատարել։
Նրա խոսքով՝ Էլեկտրոնային համակարգի ներդնումը կրճատել է աշխատանքային ժամանակը և խնայել մարդկային և այլ ռեսուրսները։
Հարակից հրապարակումներ`
- Կադաստրի կոմիտեն գործարկել է էլեկտրոնային հարթակներ և բջջային հավելված.Գևորգ Մանուկյան
- «Ժողովուրդ». Ինչի համար է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը ազատվել աշխատանքից
- Շատ եմ ուզում մեր ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան