Եթե սենսացիոն պաշտոնանկություններով գնայինք՝ այսօր ոչ մի պաշտոնյա չպետք է լիներ իր տեղում. Անդրանիկ Քոչարյան
«Ոչ, չպետք է պաշտոնանկ արվի։ Պաշտոնանկ կարվեն այդ հարցերի պատասխանատվությունը կրող անձնավորությունները, որոնց պատճառով տեղի են ունեցել այդ դեպքեր»,- ԱԺ-ի բակում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով Վարդենիսում սպաների սպանության պատճառով Սուրեն Պապիկյանի պաշտոնակության անհրաժեշտության մասին հարցին։
Նա ասաց, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը, այն բանից հետո, երբ պարզվի սպանություններ են եղել, թե ինքնասպանություններ։
«Քննության արդյունքում կպարզվի մեղավորները և նրանց շրջանակը և թե մինչև ինչքան կարող է պատասխանատու պաշտոնյան բարձր լինի։ Դուք միանգամից ուզում եք սենսացիոն պաշտոնանկություններ։ Եթե այդպես գնայինք, այսօր ոչ մի պաշտոնյա չպետք է լիներ իր տեղում»,- հայտարարեց Քոչարյանը։
Լրագրողը հիշեցրեց, որ ժամանակին ընդդիմադիր պաօտգամվոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բանակում զոհերի և ինքնասպանությունների դեպքերը պետք է ունեննան պատասխանատուներ, բայց իր իշխանության օրոք չեն տեսնում այդ դեպքերի պատասխանատուներին։
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ երբ ցանկանում են՝ այդ պատասխանատուներին տեսնում են , երբ չեն ուզում՝ չեն տեսնում։
Հարակից հրապարակումներ`
- Սպանված սպաների փաստով ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
- Վարդենիսի դիրքերից մեկում զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան