Քրեական գործն ապօրինի է հարուցված՝ անհայտ աղբյուրի հիման վրա․ Արմեն Չարչյան
Քրեական գործն ապօրինի է հարուցված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանը՝ ընդգծելով, որ այն հարուցվել էր անոնիմ, անհայտ աղբյուրի հիման վրա։
«Գործը հարուցվել է ՀՔԾ մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա։ Մյուս կողմից, գործի քննության ընթացքում հարցաքննվել է 49 անձ։ Որևէ մեկն իմ դեմ ոչինչ չի ասել, չի եղել այնպիսի բան, որով դատախազի «ջրաղացին ջուր կլցվի»։ Բնականաբար այս ամենում նկատվում է որոշակի միտում, բայց ես չեմ ցանկանում խորանալ այդ հարցերում, կապել դա քաղաքականության կամ քաղաքացիական դիրքորոշման հետ։ Կա գործ, որն ընթացքում է։ Տեսաք, որ պաշտպանը փայլուն կերպով «ջախջախեց» բոլոր այն հիմնավորումները, որոնք ներկայացվել էր դատախազի կողմից»,- ասաց Չարչյանը՝ հույս հայտնելով առ այն, որ ՀՀ-ում արդարադատությունը կիրականանա։
Հարցին,թե մեղադրող կողմը նշում է, որ Չարչյանն օգտագործել է դիրքը և պատժել կարգադրությունները չկատարողին, Չարչյանն արձագանքեց․
«Երբեք չի եղել նման բան։ Մասնագիտական ոլորտում երբեք չեմ առաջնորդվում անձնական հարաբերություններով»։
Այսօր դատարանում հրապարակվել է նրա գործով պաշտպանական ճառը, որով պաշտպանը միջնորդել է արդարացնել Արմեն Չարչյանին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
- Դատախազը միջնորդել է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին