Դոլարի փոխարժեքը մնացել է նույնը, ռուբլին և եվրոն թանկացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 407.50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 404 դրամ է, վաճառքը՝ 408 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 436.08 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`446.50 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 440 դրամ է, վաճառքը՝ 445 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.36դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.59 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.40 դրամ, վաճառքը`4.55 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
- ԿԲ-ի տվյալներով Հայաստանում արտարժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան