Ժաննա Ալեքսանյան. Կառավարությունը Սուրեն Պապիկյանին ավելի բարձր է դրել, քան բանակն ամբողջությամբ
«ԶՈւ-ում վերջին օրվա ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերն անգործության հետևանք են։ Գիտե՞ք, կառավարությունը Սուրեն Պապիկյանին ավելի բարձր է դրել, քան բանակն ամբողջությամբ, ոչ մի կերպ նա չի համատեղվում բանակի հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԶՈւ-ում տեղի ունեցած սպանության ու ՔԿ վարկածով ինքնսպանության դեպքերին։
Երկար տարիներ Զինված ուժերում գրանցված սպանությունների, ինքնասպանությունների, զինծառայողների իրավունքների խախտումների դեպքերն ուսումնասիրած, դրանց մասին մշտապես բարձրաձայնող իրավապաշտպանն ընդգծեց՝ Պապիկյանը չի ցանկանում գործ անել, բացի այդ, որևէ մեկը նրան չի ասում՝ էս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է ոչ մարտական պայմաններում 75 զինծառայող մահանում։
«Զոհերի թիվը տարեցտարի ավելանում է։ Ես կարծում եմ, բանակը երկրորդական դերում է։ Չեմ ուզում նման բաներ խոսել, բայց որ տեսնում եմ զոհերի թիվն անփոփոխ առաջ է մղվում... ի՞նչ ասեմ։ Բացարձակապես Պապիկյանը ոչինչ չի անում։ Էդ բարեփոխումների մասին էլ չեն խոսում, քանի որ մահացության նման բարձր թվերի ֆոնին ծիծաղելի է այդ մասին խոսելը։ Չե՛ն կարող խոսել»,-ասաց Ժ. Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, այս պայմաններում հանրությանը որևէ բացատրություն չի տրվում, այդ ընտանիքներն անտեսված են։
«Որևէ մեկին չի ընդունում, որևէ ծնողի հետ չի ուզում առերեսվի, խոսի։ Պատասխանատվության իսպառ բացակայություն։ Ամոթ չկա, իրենց համար զսպող որևէ բան չկա։ Բոլորն այսօր ԶՈւ-ում տեղի ունեցածի մասին են խոսում։ Մի հատ էլ կանտոռա ունեն՝ Քյարամյանի գլխավորությամբ, որ ինքնասպանություններ է տպում։ Այս մթնոլորտը չի փոխվում, պահպանվում է կրիմինալ, անպատժելի մթնոլորտը, դեպքերն էլ այսպես կրկնվում են ու կրկնվում։ Իրենք էլ կրկնվող դեպքերից չեն հուզվում։ Պապիկյանից սկսած ոչ ոք չի հուզվում։ Իրենք մտածում են, որ զինվորը ծնվել է մեռնելու, սպանվելու համար»,-ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Քննչական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Նույն օրն ավելի վաղ բանակային նույն կորպուսում մեկ այլ ողբերգական դեպք էր գանցվել. հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։ Հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԶՈւ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման աշխատանքներին
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել սպայի սպանության վերաբերյալ
- Սպանված սպաների փաստով ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
- ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս
- ՊՆ-ն հաստատում է Վարդենիսի դիրքերում երկրորդ սպայի սպանության դեպքը
- Մեկ օրում երկրորդ սպայի սպանություն է կատարվել երկրորդ բանակային կորպուսում
- Զինծառայողի սպանության գործով համածառայակիցը ձերբակալվել է
- Մարտական դիրքում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից է
- Վարդենիսի դիրքերից մեկում զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան