Իրավապաշտպանները հանդիպել են Չեխիայի Հանրապետության դեսպանին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է․
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Չեխիայի Հանրապետության դեսպան պարոն Պետր Պիրունչիկի հետ։
Նորին գերազանցություն պարոն դեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ շահագրգիռ քննարկման և հետագա փոխգործակցության անկեղծ պատրաստակամության համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները