Հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով
Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ փետրվարի 2-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել:
«Փաստինֆո»-ն գրում է, Ժողովի օրակարգի վերաբերյալ տեղեկություն այս պահին դեռևս առկա չէ, սակայն, ըստ ամենայնի, օրակարգում կլինի ՍԴ դատավորի ընտրության հարցը։
ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները դադարեցվել են՝ ԵԱՏՄ դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։
Դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածով ամրագրվել են Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները:
Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական լիազորություններից է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները