Այս տարի կենսաթոշակները չեն բարձրանալու․ նախարար
«2024 թվականին մենք չենք բարձրացնելու կենսաթոշակները»,-ասուլիսում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա նշեց, որ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։
«Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով և անկանխիկ գործարքներ կկատարեն, կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք, էֆեկտ»,-նշեց նախարարը։