Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան
«Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ըստ նրա, Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են՝ ԱԳ նախարարների, երկրների ղեկավարների մակարդակով, շարունակական լինեն։
«Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները և նաև ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- ասաց նա։
Ս. Խանդանյանը նշեց, որ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին, որ որևէ տեղ, ժամ կամ օր ֆիքսվի, որպեսզի Հայաստանը մասնակցի Ադրբեջանի հետ բանակցություններին և Հայաստանն էլ մերժել է այդ առաջարկը։
«Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, ապա, այո, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որն ակնկալում ենք»,- ասաց Ս. Խանդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. Պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին
- Խաղաղության պայմանագրում որևէ բառ չկա Հայաստանի՝ 29 800 ք/կմ տարածքի մասին. Իշխան Սաղաթելյան
- Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև
- Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին
- Երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան