ՏԱՍՍ. Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար
«Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, այս և մի շարք այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին»,-այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս խզել Երևանի և Մոսկվայի միջև կապը։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ մարդկանցից, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։ Դրա դիմաց Բեռլինն առաջարկում է զերծ պահել Ղարաբաղի հայերին՝ Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից», - նշել է գործակալության զրուցակիցը։
Դրա դիմաց Բեռլինն առաջարկում է Երևանին տրամադրել ֆինանսական և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերին՝ ղարաբաղցի հայերին Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից զերծ պահելու համար»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխարինել ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ մշուշոտ խոստումների հետ. Լավրով
- ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում. Լավրով
- ՌԴ պատրաստակամ է եռանդով նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը.Լավրով
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
- Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները.Լավրով
- Լավրով. Արևմուտքը «սիրաշահում» է Հայաստանին և ցանկանում է նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի