Փարաջանովը ծննդյան 100-ամյակին արդարացվել է
Դատվելուց 50 տարի անց Ուկրաինայում վերականգնման ազգային հանձնաժողովը արդարացրել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (1924-1990), որը դատապարտվել է ԽՍՀՄ-ում համասեռականության հոդվածով: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտը։
Ըստ կազմակերպության, որոշվել է իր հարյուրամյակի օրը վերականգնել ուկրաինական բանաստեղծական կինոյի ալիքի ներկայացուցիչը, «Մոռացված նախնիների ստվերներ» և «Նռան գույնը» ֆիլմերի հեղինակ կինոռեժիսորին՝ քրեական գործը և արխիվային այլ փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրելուց հետո։
«Սերգեյ Փարաջանովի նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման համար քաղաքական դրդապատճառ է հաստատվել»,-հայտնել են կազմակերպությունից։
Ըստ Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչի, Փարաջանովի իրավաբանական վերականգնումը «անգերազանցելի և նշանակալի իրադարձություն է»:
«Նա հերթական վկայությունն է այն թեզի, որ բարությունն ու արդարությունը, ի վերջո, հաղթելու են, նույնիսկ ռազմավարական տեսանկյունից»,-ասաց նա:
1974-ի ապրիլի 25-ին Կիևի մարզային դատարանը Սերգեյ Փարաջանովին դատապարտեց հինգ տարի ազատազարկման խիստ ռեժիմի ճամբարում՝ անձնական ունեցվածքի առգրավմամբ`համասեռականության հոդվածներով, ներառյալ բռնության օգտագործմամբ: Նա չորս տարի է անցկացրել բանտում։
Հարակից հրապարակումներ`
- Սմբատյանն ընդգծել է Փարաջանովի կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում
- Սերգեյ Փարաջանով՝ այլ աշխարհի մարդը
- «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան