Արարատ Միրզոյան. Հայաստանը հաստատակամ է՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում
Հայատանը վճռական է շարունակելու խաղաղությանն ուղղված բանակցությունները։
«Չնայած բոլոր մարտահրավերներին, բորդություններին, չնայած դանդաղեցումներին ու ապակառուցողականությանը, որոշ դեպքերում մենք ականատես ենք լինում, Հայաստանի Հանրապետությունը վճռական է ու հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում»,-հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում։
Միրզոյանը հույս հայտնեց, որ երկուստեք կառուցողական մոտեցման, քաղաքական կամքի ցուցաբերման դեպքում շատ մոտ ապագայում կարող ենք շատ մոտ ապագայում շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում։
Նա նշեց, որ Հունաստանի իր գործընկերոջը ներկայացրել է խաղաղության հասնելու համար Հայաստանի ներկայացրած նախաձեռնությունները։
Նշենք, որ ասուլիսին նախորդել էր Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Մինչ այդ տեղի է ունեցել նախարարների առանձնազրույցը։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանեց Երևան
- Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան