Արդյո՞ք Իրանին կհաջողվի այս բարդ փուլում հակահարված հասցնել հակառակորդներին․ Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Արդյո՞ք Իրանին կհաջողվի այս բարդ փուլում հակահարված հասցնել հակառակորդներին և պահպանել իր դիրքերը տարածաշրջանում, Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ բավականաչափ բարդ խնդիր է Իրանի համար և կարծես թե ներկայում Իրանի մարտավարությունն այս խնդրի լուծման տեսանկյունից այն է՝ տուրք չտալ սադրանքներին և չներքաշվել ավելի լայն ռազմական դիմակայության մեջ, որը կարող է աղետաբեր լինել այդ երկրում իշխող վարչակարգի համար։
Ինչպես Իրանում են դա հաճախ կրկնում՝ ռազմավարական համբերության մարտավարությունն է, այսինքն՝ չպատասխանել շատ արագ հակաիրանական գործողություններին, ուղիղ չթիրախավորել ավելի ազդեցիկ դերակատարների՝ խոսքն Իսրայել և Միացյալ Նահանգների մասին է, այլ պատասխան գործողություններն իրականացնել պրոքսի խմբավորումների միջոցով։ Ըստ էության, եթե լայն առումով նշեմ, բնականաբար, այս գործողությունների հետևանքով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում էականորեն թուլանում է, որը չի բխում Հայաստանի շահերից։
Իրանի հակառակորդները կարծես թե վերջին ճիգերն են գործադրում՝ հնարավորինս թուլացնելու այդ երկրին, հասկանալով, որ Իրանը երբևէ չի ներգրավվելու լուրջ ռազմական գործողությունների մեջ։ Իսկ աշխարհում իրավիճակի կայունացմանը զուգահեռ և դրանից հետո փորձելու է կրկին նախկին գործելաոճով մեծացնել իր ազդեցությունը՝ ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու այն բոլոր խմբավորումներին, որոնք կկարողանան դիմակայել այս բարդ ժամանակահատվածում»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ. Տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու համար
- Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության կոչ է արել և ցավակցություն հայտնել Իրանին
- Իրանը տարբեր երկրներում ունի ռազմականացված խմբավորումներ․ իրանագետ
- Իրանում ահաբեկչութունից հետո սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը․ իրանցի փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան