Արսեն Բաբայան. Սեպտեմբերի ակցիաների մասնակիցներին նկատմամբ քրգործ հարուցելն արցախցիներին վախեցնելն է
«Հետաձգված միջնորդությունների քննությունից հետո շատ ավելի պարզ կլինի քաղաքական մասնակցությունն այս քննությանը»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ խոսելով սեպտեմբերյան անհնազանդության ակցիաներին մասնակցած 11 երիտասարդների գործով նիստի մասին։
Բաբայանը նշեց, այս գործի անունը դրել են «Արցախը չհանձնողների գործ»։
Փաստաբանն ասաց, ժամանակից շուտ չի ցանկանում դիրքորոշում հայտնել, սակայն քրեական հետապնդման հարուցման հիմնական նպատակը արցախցիներին վախեցնելն է, որ փողոց դուրս չգան, այս պահին բոլոր հնարավոր միջոցներով ամեն ինչ անում են, որ արցախցիները չբողոքեն, ձայն չբարձրացնեն։
«11-ից 5-ը կամ 4-ը գտնվում են կալանքի տակ, մինչդեռ որևէ մեկի նկատմամբ կալանք չպետք է շարունակվեր։ Կալանքի տակ են պահվում այն անձինք, որոնք մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, իսկ ովքեր մեղադրվում են խուլիգանության կամ օրինակ զանգվածային անկարգության կոչերի համար, նրանց նկատմամբ կալանք չի կիրառվում։ Նման տարբերակումը ակնհայտ ցույց է տալիս, որ դրա հիմքերը վերլուծված չեն, որոշումն էլ հետևաբար օբյեկտիվ չէ։ Նման տարբերակումը հիմք է տալիս ենթադրելու, որ կալանքները կիրառված են ապօրինի»,-մանրամասնեց Արսեն Բաբայանը՝ մանրամասնելով, որ գործով տուժողներ են հանդիսանում ոստիկանության ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում պաշտպանական կողմն ինքաբացարկ է հայտնել գործով դատախազին, սակայն դատարանը մերժել է։
«Մեղադրանքի կողմը բերել է բացառապես ոստիկանների ցուցմունքներ, երկու կամ երեք վկայի ցուցմունք, որոնք այդ ժամին այնտեղ չեն եղել»,-ասաց Բաբայանը։
«Չեմ ուզում կանխակալ վերաբերմունք հայտնել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ այս գործով դատարանն օբյեկտիվության չափից անցնում է, քանի որ կան կալանավորվածներ, սակայն օրինակ, իմ միջնորդության քննարկումը հետաձգելը ես համարում եմ իրավաչափ»,-ասաց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան