Քաղաքական 22:58 10/01/2024 Հայաստան

ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունե՞ք, թե՞ ձերը միայն հանձնելն է. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, “զանգվածային խաբեության” ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. “գործունեության ծրագրով” նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը:

Մեր երկրի զավեշտները, ցինիզմը, առողջ դատողության բացակայությունը, հանցավոր մեղքերի համար ուրիշներին մեղադրելը, հազարամյա հայրենիքը մինչև վերջ հանձնելուց հետո թշնամու հետ դատարկաբանելը, վարվող ապազգային քաղաքականությունը, սեփական աթոռը փրկելու համար պետական ռեսուրսները մսխելը՝ վաղուց արդեն ոչ մեկին չեն զարմացնում, ոչ դրսում, ոչ էլ ներսում:

Այս ամենը գիտակցելով՝ կարելի էր իհարկե բանի տեղ չդնել ՊՆ-ում Նիկոլի հերթական բեմականացմանը (այնպես՝ ինչպես մարզային շոուներն էին): Սակայն միևնույն ժամանակ մենք լավ գիտակցում ենք նաև մեր երկրին ու ժողովրդին սպառնացող նորանոր վտանգները, որի առջև, սրանց պատճառով, մեր ժողովուրդը մնացել է բացարձակ մենակ ու առանց դաշնակցի:

Որպեսզի թերահավատներին պարզ լինի, թե ինչու է այս ամենը ֆարս՝ սկսենք գլխավորից: 2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական  դոկտրին…և այլն”: Շուտով կլրանա երեք տարին այս կարևոր ձևակերպումից և չկա ո՛չ դոկտրին, ոչ էլ ռազմավարություն: Այսօրվա աշխարհում, շատ երկրներ պարբերաբար վերանայում և թարմացնում են իրենց Անվտանգության Ռազմավարությունները, իսկ կապիտուլյանտները դեռ չեն էլ իմանում, թե ի՞նչ են ուզում աշխարհից և իրենք իրենցից: 2020թ.-ի մայիսին ընդունված “գործող” խայտառակ փաստաթուղթը ոչ մի կերպ չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Ուստի մեխանիկորեն հարց է առաջանում. իսկ ինչո՞վ է զբաղված կառավարությունը, ո՞ւմ են պետք նրանց տրամադրված լիազորություններն ու հանրային միջոցները, ի՞նչ գլխավոր տեսլականներ ունի մեր երկիրը ռազմավարական ուղղությունների համար:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները”։ Եթե կառավարություն կոչվող խմբակը, իր ծրագրում գրում է Արցախի ինքնորոշման իրավունքով առաջնորդվելու մասին, իսկ մեկ տարի հետո կառավարության ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ պետք է սպասել պաշտպանության համակարգի ռազմավարության մշակումից և տարածաշրջանի զարգացումները գնահատելուց:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը”: Այս ռազմավարական նպատակի ամրագրումից հետո, այն ինչ տեղի է ունենում ՌԴ հետ մեր երկրի հարաբերություններում՝ կոչվում է լիակատար ձախողում: Իսկ եթե կան միամիտներ, որոնք կարծում են, թե փոխարենը Ֆրանսիան, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը հետևողականորեն զինելու են Հայաստանին՝ չարաչար սխալվում են:

Արցախի կորուստից և Հարավային Կովկասում Հայաստանի անվտանգային դիրքերի ոչնչացումից հետո, կապիտուլյանտ կառավարությունը դեռևս կարծում է, թե իրեն հաջողվելու է մշակել  երկարատև պլանավորման խնդիրներն ու դրանց վրա հիմնված պաշտպանության և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը: Փոխարենը՝ ՀՀ պաշտպանական առաջնագիծն այնքան է երկարել ու խոցելի դարձել, որ հինգերորդ սերնդի գործիքակազմի փոխարեն տարրական ինժիներական ու կահավորման աշխատանքներն են դարձել օրախնդիր:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների”: Ես չեմ հիշում, որ 2021թ.-ից հունիսից հետո, ՀՀ ԱԺ-ն քննարկեր և ընդուներ ստեղծված բարդ և վտանգավոր իրավիճակում համապետական նշանակության ռազմավարական խնդիրների նորովի կանոնակարգման և պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների համագործակցության մասին օրենսդրական համալիր փաստաթղթեր: 2015թ., 2018թ-ից հետո, նույնիսկ փորձ չի արվել (չհաշված 2020թ. նոյեմբերին չկայացածը) իրականացնել «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սա հատկապես կարևոր միջոցառում է, համապետական ներուժը գնահատելու և պետական և տարածքային (համայնքային) կառավարման համակարգի կարողությունները ստուգելու տեսանկյունից: Փոխարենը՝ ուժեղացվել և վերազինվել է ոստիկանական համակարգը, որի հիմնական նպատակը կապիտուլյացված իշխանությունը պահպանելն է: Եթե բոլոր տիպի հանցագործությունների ընդհանուր մակարդակը երկրում նվազած լիներ՝ այս համեմատությունը չէիք առանձնացնի:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը”: Այո բարեփոխվել է այն աստիճանի, որ որոշ տիպի հրապարակային գրառումների համար, տասնյակ քաղաքական մարդիկ կամ դատարաններում են, կամ էլ կալանավայրերում: Իսկ ադրբեջանական տեղեկատվական և կիբեռ ոլորտները զանգվածաբար կեղծում և սպառնում են Արցախի և Հայաստանի հայկականությանը, մշակույթին, ավանդույթներին, ինքնությանը, պատկանելիությանը, սուվերենությանն ու տարրական իրավունքներին: Նիկոլի կառավարությունը նույնիսկ տեսանելի ջանք չի ներդնում, գոնե տեղեկատվական տիրույթներում դրանց հակադարձելու  համար: Էլ չեմ խոսում ներքին հոգեբանական-տեղեկատվական վախերի, կաշկանդվածության, բարոյահոգեբանական ճնշումների, հակադրությունների ու թշնամանքի տարածմանը նպաստելու մասին:

Երկրի անվտանգության ու պաշտպանունակության ոլորտի շատ հարցերի կարելի է անդրադառնալ: Հատկապես, որ այս ոլորտն ամենազգայունն է, և գրեթե չունի անկարևոր դետալներ: Բացի այդ՝ քննադատելը հեշտ է, հատկապես երբ այս կառավարությունը ձախողել է գրեթե ամեն ինչ:  Երևի թե ժամանակն է մանրամասն անդրադառնալ լուծումներին ու անելիքներին և դա կանենք անպայման:

Բայց վերջում ցանկանում եմ մի հարց ևս տալ . որ գրել եք “Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի”, դա հասկանալի է: Իսկ ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարւթյունը: Թե՞, ձերը միայն հանձնելն է, և այդ հարցն էլ եք գցելու Սերժ Սարգսյանի կամ նախկինների հույսին՝ որպես փորձառու հայրենատերներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}