Առաջարկովում է ՊԵԿ-ին իրավունք տալ արգելանք դնել հաշիվների վրա՝ առանց ԴԱՀԿ-ի
Կառավարությունը հերթական օրենսդրական նախաձեռնությունն է ներկայացրել ԱԺ քննարկմանը, որով առաջարկում են ՊԵԿ-ին իրավունք տալ արգելանք դնել հաշիվների վրա՝ առանց ԴԱՀԿ-ի։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին։
Նրա փոխանցմամբ՝ ագելանքը դրվում է այդ պահին չկատարած պարտավորության չափով։ «Քանի որ մեր վարչական ակտը ուժի մեջ մտած է ու այնտեղ թիվ է ֆիքսված՝ ԴԱՀԿ գնալուց հետո կատարած վճարումները հաշվի են առնվում։ Ամեն դեպքում պետք է վճարումն ամբողջությամբ կատարվի, որ արգելանքը վերացվի»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Բադասյանը նաև տեղեկացրել է, որ փորձելու են ավտոմատացված կարգով հեշտացնել պրոցեսը։
«Այս գործընթացն արդեն ավտոմատացված է, փորձելու ենք այնպես անել, համակարգը ինքնուրույն կարողանա վերանայել գումարի չափն ու բանկերին ուղարկել տեղեկատվությունը, թե որքան է դարձել պարտքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին