Երգիչը Պուտինից ներողություն է խնդրել տեսախցիկի առաջ նրա նկարը պատռելու համար
Երգիչ Էդուարդ Շառլոտը դիմել է Սամարայի շրջանային դատարան՝ ներողություն խնդրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և բոլոր ռուսաստանցիներից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը մեծատառով մարդ է։ Ես պատռեցի նկարը, որը ուղեկցվում էր Իգոր Տալկովի՝ երգի ներքո, որտեղ Ձեր լուսանկարն էր, առանց հասկանալու, թե ինչու, առանց Ձեր հանդեպ զայրույթի, քաղաքական որևէ հարցի շուրջ ակնհայտ անհամաձայնության։ Ես ներողություն եմ խնդրում, Վլադիմիր Վլադիմիրի, ցուցադրված ամենահիմար տեսահոլովակի համար»,- ասել է երաժիշտը։
Աղբյուրը նշում է, որ Սամարայի շրջանային դատարանը չի բավարարել արտիստի պաշտպանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան