Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվեն են 4 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 10-ին, ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 145-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1962 թ.), «Renault» (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1981թ.), «Volvo» (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1982 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաների վարորդներն արգելափակվել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս. Հ.-ն, Լ. Շ.-ն և Ա. Շ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներրը, արգելափակումից դուրս բերել «Mitsubishi» և «Renault» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են բավարար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան