Չգիտեմ, թե 16-րդ դարում, ով էր էկոնոմիկայի նախարարը, երևի՝ Տիգրան Մեծը. Թադևոս Ավետիսյանը՝ Ծովինար Վարդանյանին
«Ներդրումները նոր աշխատատեղերն արդյո՞ք այլևս գերնպատակ չեն, այլ գերնպատակը ֆիսկալն է՝ բյուջե շատ հարկեր տանելը։ Դուք ասում եք՝ մեր համար ավելի կարևոր է ավելի շատ շահութահարկ, գումար բյուջե տանելը, քան ներդրումների արտոնությունները»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Մինչ այդ փոխնախարարը զեկուցեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունը առաջարկում է վերացնել 10 տարի առաջ սահմանված հարկային արտոնությունը։
Արտոնությամբ սահմանվում է, որ եթե կազմակերպությունը չի գործում առևտրի և ֆինանսավարկային ոլորտում, ունի կառավարության հավանության արժանացած գործարար ծրագիր, որի շրջանակներում ստեղծում է նոր աշխատատեղեր, ապա այդ աշխատատեղերի համար վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարը թույլատվում է ամբողջությամբ նվազեցնել գործարար ծրագրի՝ հավանեցնելու տարվա և դրան հաջորդող 5 տարիների շահութահերկերի գումարից, բայց որ ավել քան համապատասխան տարվա շահութահարկի գումարի 30%-ը։
Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ 10 տարվա ընթացքում ընդամենը 4 կազմակերպություն է օգտվում այդ արտոնությունից։
Ավետիսյանն ասաց, որ եթե արտոնությունը չի աշխատում, ապա այն պետք է զարգացնել, քանի որ կարող են լինել խնդիրենր, այլ ոչ թե ընդհանրապես հանել։
«Եկեք հասկանանք՝ էթե ինչ են այս արտոնությունը հանելու իրական խթանը բյուջեի մեկամուտներն են, բայց կառավարության ծրագրում թիրախ է դրված օտարերկրյա ներդրումներ ներգրավել, հիմա այս հակասությունը խնդրում եմ մեկնաբենել»,- ասաց Ավետիսյանը։
ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքեց. «Այս նախագիծը ընդունվել է 2016 թվականին, երբ էկոնոմիկայի նախարարը ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանն էր։ Ճիշտ կիլիներ, որ այդ հարցերը, թե որքանով է արդյունավետ եղել նախագիծը և արդյուք կառուցակարգերը և այլ խոչընդոտները չեն խանգարել, ուղղել ձեր գործընկերոջը, քանի որ ինչպես տեսնում ենք՝ այն արդյունավետ չէ»։
Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ արտոնությունը գործում է 10 տարի որից 5 տարին ՔՊ-ն է իշխպանության և ինքը առաջարկում է քննարկել այն բարելավելու հարցը, այլ ոչ թե հարցը տեղափոխում է հների և նորերի դաշտը։
«Հիմա դուք ասում եք Արծվիկ Մինասյանն էր, չգիտեմ, թե 16-րդ դարում, ով էր էկոնոմիկայի նախարարը, երևի՝ Տիգրան Մեծը, չնայած այդ ժամանակ ինքը չկար»,- արձագանքեց Ավետիսյանը
Հարակից հրապարակումներ`
- Գույքահարկի 3 անգամ բարձարցումը միայն ֆիսկալ՝ բյուջե եկամուտներ տանելու հարց է լուծում. Թադևոս Ավետիսյան
- Սա աջակցություն է արցախցիներին, բայց լավ կլիներ աջակցեինք, որ տնավեր չդառնային. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան