«Ժողովուրդ». ՔՊ-ն իր վաղեմի «հակառակորդներին» դրկից կդառնա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ն մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց, դեռ 2022թ.-ից նոր գրասենյակը վերանորոգման փուլում է: Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանից տեղեկացավ, որ ՔՊ նոր գրասենյակը մարտին պատրաստ կլինի, և կուսակցական հավաքներն արդեն նոր գրասենյակում տեղի կունենան, այսինքն՝ առաջիկայում ՔՊ-ն իր վաղեմի «հակառակորդներին» դրկից կդառնա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։