Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում հայտնաբերվել է դի
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահույթուն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 5-ին՝ «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը՝ ժամը 14։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտ, որտեղ հայտնաբերել են գետնին ընկած տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Տ․-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ճոպանողու ավտոկայանատեղիում հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները