Հայաստանում ավելի շատ են սկսկել 3-րդ, 4-րդ երեխա ունենալ
Անցած տարվա ընթացքում գրանցվել է աճ ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված․ եթե 2018-ին ծնվել է ընտանիքում 3-րդ և հաջորդ կարգաթվով 8271 երեխա, ապա 2023 թ․ նրանց թիվը 11,956 է։ Այսօր նման թվեր է հրապարակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարությունից նշում են, որ այս համատեքստում կարևորվում է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը, մասնավորապես՝ 2022 թվականից իրականացվող՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վեց տարի ամսական 50 հազար դրամ վճարելու դրամական աջակցության ծրագիրը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգի վերանայումը, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը։
2023 թ․ ընթացքում բնակարանի հիփոթեքային վարկի մարման նպատակով աջակցություն է ստացել 3617 շահառու․ վճարվել է շուրջ 2 մլրդ 661 մլն դրամ։ 2024 թվականին նախատեսված է այս ծրագիրը բարեփոխել՝ բարձրացնելով բաղադրիչների հասցեականությունն ու թիրախայնությունը։
«2023 թվականին գործուն փուլ է տեղափոխվել ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագիրը, որի շրջանակում 16 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքացիություն և գրանցված ամուսնություն ունեցող զույգերին՝ սահմանամերձ գյուղական համայնքում հիփոթեքով սեփական տուն կառուցելու համար․ 2023 թվականից ծրագրից օգտվում է 281 շահառու»,-նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան