Հունաստանի ԱԳՆ. Հունաստանն աջակցում է երկրների միջև երկխոսությունը
«Հաստատում ենք Հայաստանի ու Հունաստանի միջև հարաբերությունների հրաշալի մակարդակը և պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու դրանք»,-Երևանում հայտարարեց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ ընդգծելով, որ երկու երկրներն ամուր պատմական կապեր ունեն։
Հույն գործընկերը նշեց՝ Հունաստանը ողջունում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդումը։
«Հայաստանի հետ մենք համագործակցում ենք կառուցողական ու սերտ կերպով և երկկողմ, և բազմակողմ հարթակներում։ Հունաստանը դիտարկում է Հարավային Կովկասի իրադարձությունները, մեր համերաշխությունն ենք հայտնել հայ ժողովրդին և ուղարկել հումանիտար աջակցություն զագվածային վայրագ գործողություններից հետո»,-նշեց նա՝ ընդգծելով, Հունաստանն աջակցում է երկրների միջև երկխոսությունը, որի նպատակը պետք է լինի տարածաշրջանում կայունությունը ու խաղաղությունը, հարևան երկրների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծումը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան