Ռուսաստանը հարցում է ուղարկել Թուրքիային՝ Քեմերում ռուս զբոսաշրջիկի անհետացման պատճառով
Թուրքական Քեմեր հանգստավայրի ոստիկանությունը հետաքննում է ռուս զբոսաշրջիկի անհետացումը։ Թուրքիայում ռուս դիվանագետները վերահսկում են իրավիճակը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
Գլխավոր հյուպատոսությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ռուս կինը Թուրքիա է ժամանել 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ հունվարի 8-ին՝ իր զբոսաշրջային ուղևորության ավարտին, չի ներկայացել Մոսկվա չվերթին։ «Պարզվել է, որ նա հունվարի 4-ին դուրս է եկել զբոսնելու և հյուրանոց չի վերադարձել, այդ ժամանակվանից նա չի շփվել հարազատների հետ, իսկ հեռախոսն այս պահին անջատված է»,-հայտնում են դիվանագիտական ներկայացուցչությունից։
«Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել թուրքական իրավապահ մարմինների և զբոսաշրջային ընկերության հետ, որի միջոցով նա ժամանել է Թուրքիա արձակուրդի համար: Պաշտոնական հարցում է ուղարկվել թուրքական կողմին»,-ասել են դիվանագետները:
«Քեմեր քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, Ռուսաստանի քաղաքացու անհետացման հետ կապված, իրավիճակը գտնվում է գլխավոր հյուպատոսության վերահսկողության տակ»,- ընդգծել են դիվանագիտական առաքելությունից։
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջիկների վերաբերյալ կոմիտեի տվյալները կասկածի տեղիք են տվել
- Երևանը 2023-ին ռուս զբոսաշրջիկների համար դարձել է ամենապահանջված օդային երթուղին
- Ծեծկռտուք սրճարաններում և գողություն հյուրանոցներում. Ռուս զբոսաշրջիկների ամենահաճախ թույլ տված խախտումները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին