Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում 11 միլիարդ ռուբլի արժողությամբ ավելի քան մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում Դաշնային մաքսային ծառայության և ՖԴԾ աշխատակիցները Նիկարագուայից ժամանող կոնտեյների ստուգման ժամանակ հայտնաբերել են թմրանյութեր, որոնց արժեքը սև շուկայում գերազանցում է 11 միլիարդ ռուբլին։
Մաքսանենգ ապրանքը փաթեթավորված է եղել 1000 բրիկետներում՝ սեղմված սպիտակ փոշիով բեռների մոդուլի վերևում: Փորձաքննությունը ցույց է տվել, որ հայտնաբերված թմրամիջոցը կոկաին է։
«Հյուսիս-արևմտյան օպերատիվ մաքսատանը հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 229.1-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն)»,-Life-ին հայտնել են մաքսային վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կոկաինի գործով քննությունը վերջնական փուլում է. ԱԱԾ-ն որոշում կկայացնի
- Իսպանիայում առգրավվել են երկրի պատմության մեջ կոկաինի խոշորագույն խմբաքանակը
- «Ժողովուրդ». Կոկաինի գործով ԱԱԾ-ն մի շարք եվրոպական երկրներ նամակներ է ուղարկել. սպասում են կոնկրետ պատասխանների