Հայաստանը հնարավոր է նախատեսի Ադրբեջանի բեռների և քաղաքացիների շարժի որոշակի դյուրացումներ․ Խանդանյան
«Մեզ համար շատ կարևոր է ապաշրջափակման գործընթացը և բազմիցս ասել ենք, որ այդ գործընթացն ունի պարամետրեր և սկզբունքներ՝ երկրների իրավազորությունը, օրենսդրությունը, փոխադարձությունը, հավասարությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ այս սկզբունքները պետք է արձանագրվեն համաձայնագրում, բանակցությունների ընթացքում, որոնց շուրջ, ըստ էության, եղել է համաձայնություն նախորդ տարվա հուլիսին և դրանից հետո միջանցքային տրամաբանությամբ կրկին խոսելը Հայաստանի համար անընդունելի է։
«Այո, այս սկզբունքների շրջանակներում հնարավոր է իսկապես նախատեսել
ադրբեջանական գնացքների, ավտոմեքենաների, քաղաքացիների շարժի որոշակի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե մեզ մոտ, թե Ադրբեջանում, հնարավոր լինի որոշակիորեն կառավարել։
Երբ որ ասում ենք, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն Հայաստանի օրենսդրության և իրավազորության ներքո, սա նաև նշանակում է, որ անվտանգությունը ևս պետք է ապահովի Հայաստանի տարածքում Հայաստանի համապատասխան մարմինները։
Բայց այս պարամետրերը պետք է բանակցել, քննարկել։ Ըստ էության, սկզբունքների շուրջ կա համաձայնություն, մեր ակնկալիքն է, որ ապաշրջափակման սկզբունքների շուրջ Ադրբեջանը կվերահաստատի իր համաձայնություն, հետո հնարավո կլինի մասնագիտական, աշխատանքային կարգով քննարկել այդ պարամետրերը»,-ասաց Սարգիս Խանդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան
- Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան
- Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմը. Սարգիս Խանդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան