Սմբատյանն ընդգծել է Փարաջանովի կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում
Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի է ունեցել Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում` Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի միջոցով, ինչը մեծ կինոռեժիսորի` համաշխարհային մշակութային ժառանգության անբաժան մասը հանդիսանալու հերթական վկայությունն է։ Անդրադառնալով Փարաջանովի հանճարին և ստեղծագործական յուրօրինակությանը` ՀՀ դեսպանն ընդգծել է վերջինիս կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանին։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Փարաջանով՝ այլ աշխարհի մարդը
- «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
- Մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
- Շառլ Ազնավուրն և Սերգեյ Փարաջանովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց 2024-2025թթ. օրացույցում
- Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթ կանցկացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան