Բաքվի բարբարոսական վարչախումբը ցանկանում է Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, ոչնչացում. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Այս տարեսկզբից Բաքվի բարբարոսական և էրդողանական վարչախմբերի կողմից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի», որն իրականում «Թուրանական միջանցք» է, շուրջ նկատելի հռետորաբանական ակտիվացման խորապատկերին այսօր Բաքվի բռնապետը փաստացի վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ բարբաջելով, թե այդ «միջանցքով» մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման։
Հիշեցնեմ, որ մինչ այդ Բաքվի բարբարոսական վարչախմբի պաշտոնյաները խորամանկում էին, թե իբր հենց Հայաստանին է ձեռնտու այդ «միջանցքը», իսկ արհեստածին Ադրբեջանում այլևս հետաքրքրված չեն դրանով, քանի որ նույն ճանապարհը կարող է անցնել Իրանով, մինչդեռ բազմիցս եմ պնդել, որ ասվածը մանր խորմանկություն է, ինչին տուրք տալ չի կարելի։
Հիմա ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, և կրկին, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե ցանկանում է խաղաղություն, այլ Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, ոչնչացում, փաստացիորեն «էրմանիստան» ռեցերվացիայի ստեղծում, որը նույնիսկ պետք է կոչվի «Արևմտյան Ադրբեջան»:
Հետևաբար, առնվազն անմտություն է շարունակել ապրել պատրանքներով, և պետք է ստեղծել պետություն-ամրոց Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
- Ադրբեջանական կողմը բանավոր ընդունել է Հայաստանի 4 սկզբունքները, ինչը բացառում է միջանցքային տրամաբանությունը. Գրիգորյան
- Թուրքիան մտադիր է մինչև 2028-ը բացել «Զանգեզուրի միջանցքը»
- Թուրքիան ակնկալում է մինչև 2029-ը իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան