Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մեկ օրվա ընթացքում 2 զինծառայողի, այս դեպքում` սպաների մահվան հանգամանքը, ոչ միայն նրանց ընտանիքների համար է ողբերգություն, այլև՝ զինված ուժերի:
Անընդունելի եմ համարում հապշտապ որոշումները, առավել ևս` «օպերատիվ քայլերի» անվան տակ զորամաս/զորամիավորում օղակում արագ պաշտոնանկությունները:
Յուրաքանչյուր դեպքով պետք է քննություն իրականացվի, պատճառահետևանքային կապը պարզվի ու միայն դրանից հետո, ըստ պատասխանատվության չափի, պրոցեսներ տարվի:
Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում, ինչի ականատեսն եղել ենք նախկին միջադեպերի ժամանակ և ինչպես երևում է` դրանք իրենց նպատակին չեն ծառայել:
Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայող` շարքայինից գեներալ, ունի սահմանված պարտականություններ` պատասխանատվության կոնկրետ դաշտ և հետագա որոշումները դրա վրա պետք է կառուցել»:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել սպայի սպանության վերաբերյալ
- Սպանված սպաների փաստով ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
- ՊՆ-ն հաստատում է Վարդենիսի դիրքերում երկրորդ սպայի սպանության դեպքը
- Մեկ օրում երկրորդ սպայի սպանություն է կատարվել երկրորդ բանակային կորպուսում