Փաշինյանը Վերահսկողության ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրել մի շարք կրթոջախների կառուցման և վերանորոգման գործընթացը
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։
Ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝
- ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք,
- ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճ,
- ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի «Է.Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի» նոր մարզադահլիճ,
- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի» նոր մարզադահլիճ,
- ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մտածում ենք պոկված կախիչի մասին, չենք մտածում, թե ի՞նչ կմտածի 2-րդ դասարանցին դասագիրք չունենալու մասին. Սերոբ Խաչատրյան
- Փաշինյանի կարծիքով՝ սահմանների անվտագութունը պակաս կարևոր է, քան դուշը. Հայկ Մամիջանյան
- Գնալ կախիչ քանդել, զուգարան, աղբի դույլ նայել՝ սա էժան պոպուլիզմ է.Արթուր Խաչատրյան
- Ղուլարյանն ազատման դիմում է գրել. «Հրապարակ»
- «Ժողովուրդ». Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն «թանկ է նստում» պետբյուջեի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան