Նաև մարզերում կդադարեցվի եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկերի տրամադրումը
«Ձեր օրոք չէ, այլ նախորդ իշխանությունների օորոք է ներդրված այս ծրագիրը, որի հիմնական նպատակադրումը եղել է շինարարության ոլորտի և տնտեսության աճը»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում հայտարարեց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը վերացնող՝ գործադիրի ներկայացրած օրինագծի վերաբերյալ։
Մինչ այդ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վիճակագրություն ներկայացրեց, որ 2023 թվականն ամփոփվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի վերադարձով, 2022-ին թիվը եղել է 36.5 մլրդ դրամ: Այս տարվա համար գնահատվում է շուրջ 80 մլրդ դրամ:
Նշելով, որ նախագիծը ներկայացնող փոխնախարարը միայն շեշտում է, որ 2023 թականին՝ 50 մլրդ դրամի չափով եկամտահարկ է վերադարձվել՝ պատգամավորը նկատեց, որ դրան հակառակ շինարարության խթանումից նաև հարկային մուտքերն են մեծացել և պետք է նաև ներկայացվի թե այդ նորմի գործողության արդյունքում ինչքան լրացուցիչ մուտքեր են ապահովվել բյուջե։
Հիշեցրեց, որ 2021-ի վերջին ընդունվել էր օրենք, որով սահմանվել էր, որ որոշակի ժամանակացույցով համակարգի կիրառությունը կդադարեցվի Երևանում, որի վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն էր՝ Պողոսյանն ասաց.«Մոտավորապես նույն տրամաբանությամբ, բայց ավելի երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումն ունենալ մարզերի համար»:
Նրա ներկայացմամբ՝ Երևանին հարակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար։
Պողոսյանն ասաց, որ նախագծով առաջարկվող կարգավորմանը հետադարձ ուժ չի տրվելու:
Անդրադառնալով վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափի փոփոխությանը՝ փոխնախարարը նշեց, որ գործող կարգավորումներով սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով:
Հանձնաժողովում դրական եզրակացություն տվեց նախագծին, որվ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թ.-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Անանյան. Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին
- Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին. Կոնվերս Բանկի պարզաբանումը
- Եկամտահարկի վերադարձի սահմանափակման նախագծի սոցիալական բաղադրիչը թույլ է. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին