ԱՄՆ-ն Իրանին հորդորում է բաց թողնել Օմանի ծոցում առգրավված տանկերը
ԱՄՆ-ը Իրանի կառավարությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Օմանի ծոցի ջրերում առգրավված տանկերը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Հինգշաբթի առավոտյան զինված մարդիկ Օմանի ծոցում գրավել են Մարշալյան կղզիների դրոշով Սուրբ Նիկոլաս նավթատարը, որը պատկանում է հունական նավագնացային ընկերությանը: նավում կա 19 մարդ՝ 18 ֆիլիպինցի և հույն կապիտան։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի ռազմածովային ուժերը, դատարանի որոշմամբ, Օմանի ծոցում առգրավել են ամերիկյան նավթատար նավը։ Նավը նախկինում կոչվում էր Սուեզ Ռաջան և ներգրավված էր տարիներ տևած վեճի մեջ, որի արդյունքում ԱՄՆ Արդարադատության նախարարությունը առգրավեց 1 միլիոն բարել իրանական նավթ, որը տեղափոխում էր հենց այդ նավը:
«Իրանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նավը և նրա անձնակազմը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը։