Եթե բանակում շարունակում ենք ունենալ նման դատապարտելի դեպքեր, նշանակում է՝ պետությունը չի կարողացել կառուցակարգեր ունենալ. ՄԻՊ
«Դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլև ընդհանրապես բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև որպես ՄԻՊ՝ ես չափազանց մտահոգիչ և դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը»,-կառավարության մուտքի դիմաց հայտարարեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Վարդենիսի զորամասում արձանագրված վերջին սպանություններին:
Նա հայտնեց, որ այդ և մի քանի այլ դեպքերով իր ղեկավարած գրասենյակը հայտարարություն է տարածել։
Կարևորելով երկու ուղղությամբ պետության գործիքակազմի կիրառումը՝ Մանասյանն ասաց. «Առաջինը՝ պետք է այս գործերի քննությունը պատշաճ մակարդակով իրականացվի, և երկրորդ՝ բացի դրանից՝ պետությունը պետք է ունենա այս երևույթների կանխարգելմանն ուղղված պատշաճ կառուցակարգեր:
Եթե մենք բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր, անկախ կոնկրետ դեպքի պայմաններում դրա պատճառներից, նշանակում է, որ մենք դեռևս որպես պետություն չենք կարողացել ամբողջական կառուցակարգեր և գործիքակազմեր ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
- Նման դեպքեր եղել են և այսօր էլ կան. ՊՆ փոխնախարարը՝ բանակում սպաների մահվան դեպքեր մասին
- Սպանված սպաների փաստով ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
- Վարդենիսի դիրքերից մեկում զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին