Հասարակություն 16:32 11/01/2024 Հայաստան

Արցախցի Զարինեն հիմա մի երազանք ունի՝ կարողանան սարքել 8-ամյա և 10-ամյա որդիների՝ Միքայելի և Սևակի գերեզմանը

Թշնամու կողմից օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի  Սառնաղբույր գյուղից է 33-ամյա Զարինե Սարգսյանը։ Նրա ընտանիքը թշնամու հարձակումից զոհված երկու որդիներին՝  ութամյա Միքայելին և տասնամյա Նվերին Մասիսում հուղարկավորելուց հետո հիմա ապրում է Լոռու մարզի Մեծավան գյուղում՝ ամուսնու մորաքրոջ տանը։

«Պայմանները շատ ծանր են, չեմ կարող նկարագրել։ Պետք է տեսնել։ Սկզբում եկանք Մասիս, մի տղա կար,  երեխաների հուղարկավորության կազմակերպման հարցում օգնեց, երեք ամիս էլ նրա ընկերոջ տանն ապրեցինք։ Հետո ասեցին՝ տունը ուզում ենք ռեմոնտ անենք, մերոնք գալիս են։ Երկու երեխա էլ ունենք, չէինք կարող դրսում մնալ։ Հիմա Մեծավանում ենք, որդիներիս գերազմանից 180 կմ հեռու է։ Հիմա Սիս գյուղում մի տուն կա, ասում են, ռեմոնտ են անելու, տան մեզ,  հինգ տարի ապրենք»,-Panorama.am-ի հետ զրուցում ասում է Զարինեն։

Տեղից տեղ տեղափոխվելու հետևանքով վեցամյա որդին՝ Սեյրանը հիմա դպրոց չի գնում։

Չնայած երիտասարդ տարիքին՝ կինը հասցրել է անցնել անասելի դժվարությունների միջով, ունեցել է սարսափելի կորուստներ։ Դեռ երեխա էր, երբ մահացավ մայրը, հետո՝ եղբայրը, անցած պատերազմի ժամանակ գլխից վիրավորվել է ամուսինը,  մահացել են ամուսնու երկու եղբայրները, 2023-ի սեպտեմբերին հյուծված արցախցիների վրա ադրբեջանցիների հարձակման հետևանքով զոհվեցին դպրոցահասակ որդիները, մյուս որդին՝ Սեյրանը վնասվածքներ ստացավ...

Հիմա ընտանիքում որևէ մեկը չի աշխատում։

«Ամուսինս կանտուզիա է տարել, վիրահատել են լեղապարկը։ Մեկ-մեկ վատանում է  գլխի ցավերից։ Երեխաների մահից հետո ավելի հաճախ։ Ի վիճակի չենք դեռ, որ աշխատենք»,-իրավիճակը ներկայացնում է կինը։

Ընտանիքը նպաստ  չի ստանում։

«Ասում են՝ ծնողների զագսի թուղթ է պետք, էլի փաստաթղթեր։ Ես ութ տարեկան եմ եղել, որ մամաս մահացել է, որտեղի՞ց ճարեմ։ Ես իմ երեխաներին չկարողացա գյուղից ողջ, առողջ հանել, թղթե՞րը պետք է ման գայի։ Եղած թղթերը հանձնել եմ, բայց դեռ պատասխանը չեմ ստացել։ Գոնե երեխուս նպաստը տան, ուտելիքի հարցը լուծենք»,-սրտնեղում է Զարինեն։

Թշնամու հարձակումից վիրավորված վեցամյա Սեյրանն էլ դեռ բուժման, ապաքինման կարիք ունի։ Ցավեր է ունենում գլխի, ոտքերի շրջանում, բարձր ձայներից նյարդայնանում է, վախենում։

«Բարձր ձայն լսելիս ամեն ինչ աչքի առաջ է գալիս։ Ասում է՝ մամա, խփում են։ Սեյրանն իր աչքով է տեսել Միքայելի՝ ավագ եղբոր մահը։ Ես հիվանդանոցում էի, որ երեխաներին բերեցին։ Ահավոր վիճակ էր, մեկի ձեռքը չկար, մյուսի... միայն Դավիթին եմ հիշում՝ գյուղապետի տղուն։ Մոտիկացել եմ, ասել եմ, Դավիթ, բալես, դու ուժեղ ես, կդիմանաս, իմ երեխեքից խաբար ունե՞ս։ Էլ ոչինչ չեմ հիշում, հետո իմացա Դավիթը մահացել է»,-պատմում է դժոխքը սեփական աչքերով տեսած արցախցի կինը։

Նա տեսել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է որդու՝ Միքայելի կոկորդից արյունը դուրս հորդում, ապա սկսում է խռխռալ, ինչպես է վեցամյա Սեյրանը թումբի վրա ծնկաչոք մամա կանչում... Տեսանյութն արել է համագյուղացի մի աղջիկ, ապա այն հայտնվել է սոցիալական ցանցերում...

Զարինեի ողբերգության մասին պատերազմի թեժ օրերին գրեց BBC-ն։ Շրջափակման օրերին ուտելիքի պակասից հյուծված երեխաներին սնունդ գտնելու հույսով այլ կանանց ու մեկ ուսուցչուհու հետ Զարինեն սեպտեմբերի 19-ին Ասկերան էր գնացել։



«Իմացանք, որ կռիվ է։ Ես զանգեցի մեկ ուրիշ ուսուցչուհու, խնդրեցի՝ իմ երեխաներին տանի մեր բարեկամի՝ Լաուրայենց տուն։ 17 տարեկան տղան գնացել է, սակայն հարևանը չի թողել, որտեղ մենք, այնտեղ նրանք, մենք նրանց կփրկենք... Երեխաների մարմինները չորրորդ օրը բերեցին գյուղից։ Ինձ չէին թողնում տեսնել, ահավոր վիճակ էր, բժիշկներն ասեցին՝ կմաքրենք նոր։ Ես ասեցի՝ չէ, քանի որ տեղեկություններ էի ստացել, որ չկան ամուսինս, ամուսնուս չորս եղբայրները... Ես արդեն համարում էի՝ ոչ  ոք չունեի։ Ստիպեցի, որ թողնեն։ Տեսա, Նվերի մարմինը... կտոր-կտոր էր դառել, ձեռքը կտրված, մարմինը՝ այրված։  Միքայելինը միայն կոկորդն էր վիրավոր, եթե այդտեղ չկպներ, նա ողջ կմնար...»,-լացը զսպելով՝ ասում է Զարինեն, ում հարցերն ու դրանց չտրված պատասխաններն ամեն րոպե  տանջում են։

Հիմա Զարինեն մի ցանկություն ու նպատակ ունի, կարողանան սարքել երեխաների գերեզմանը. «Հիմա իմ երազանքն է, որ կարողանանք երեխոց գերեզմանը սարքենք։ Ուրիշ նպատակ չունեմ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին
Վաշինգտոնի վարչակազմի կարծիքվ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
23:10
Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 1-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Կյանքից հեռացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր՝ բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը
«Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. որ մահացել է Մկրտիչ Մկրտչյանը; «Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հաջորդ հավաքը հուլիսի 5-ին է, այս պայքարը յուրաքանչյուրի համար պետք է լինի անձնական՝ հաց ուտելու, ջուր խմելու պես. Բագրատ սրբազան
«Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա  հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ն Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում»,-այսօր հավաքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, Գեղարքունիքի էջը... Կարեն Բեքարյան
«Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, կշրջվի Սյունիքի էջը՝ բացվելու է Գեղարքունիքի էջը, այսինքը սա անվերջ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը. Կարեն Բեքարյան
«Անհնար է այդ շորերը կարել Սրբազան շարժման վրա, թե բա այս շարժումն է ուզում պատերազմ»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
21:15
Չկա՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում․ Էդգար Էլբակյան
«Այսօր ձեր օգնությամբ մի քանի քաղաքագիտական ճշմարտություններ կբացահայտեմ և կսկսեմ 85 թվից, 85%»,- «Սահմանազատում և...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն,ավելացնեն արտաքին պարտքը․ Բագրատ Սրբազան
Մենք Հայաստանը տանում ենք Հայաստան։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
Սյունիքի այցը շատ ոգևորիչ և տպավորիչ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նշենք, որ քիչ անց Սբ․...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ուժեղացված ծառայություն՝ Սևանա լճում և առափնյա հատվածում
Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա...
Աղբյուր` Panorama.am
20:02
Փաշինյանն ու Լազար Կոմանեսկուն մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:50
RMC. Մակրոնն ակնկալում է, որ իր կոալիցիան կստանա 150 մանդատ խորհրդարանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է, որ իր «Միասին հանուն Հանրապետության» կոալիցիան խորհրդարանական ընտրություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
19:33
Դատարանը արցախցի Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրել է 2 ամսով․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց նախաքննության մարմնի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սա մի բան է նշանակում՝ այս իշխանություններով խաղաղություն չի՛ լինելու․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Իլհամ Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնության գալ 28 տարի․ Ալիև
«Մինչև Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ժողովրդավար Արցախը կործանողները ուզում են հրշետակների հայկական ֆորում անեն․ Իշխանյանը՝ «Freedom House»-ի ֆորումի մասին
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է․ ««Freedom House»-ի պատրոնությամբ՝ այս պահին ժողովրդավարության հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԲՏԱ նախարարի տեղակալին
Նիկոլ Փաշինյանը  ԲՏԱ նախարարի տեղակալին ազատել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:24
37-ամյա կինը այլ անձանց՝ բուքմեյկերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզական կայան են տեղակայել Գրեմիսխևիում
Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Գրեմիսխևի գյուղի բարձրադիր մասում ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են տեղակայել։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Կլիմայի փոփոխությունը խախտում է մարդու իրավունքները
Կլիմայի փոփոխության արագացող տեմպերը խախտում են մարդու իրավունքները բոլոր ճակատներում, ներառյալ դրանցից ամենահիմնականը՝ կյանքի իրավունքը: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը ԱԳՆ-ոն ոչ հերքում է, ոչ հաստատում
Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:21
Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով դատախազի պահանջը Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները, ամեն ինչ մնաց կամրջից այն կողմ
Արցախցի գրող Հերմինե Ավագյանը վերջին օրերին միանգամից երկու մրցանակի է արժանացել.  «Մեծն Ներսես» բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
16:58
Նիկոլ Փաշինյանը նստած է «դոլարային ասեղի վրա» և այն գաղտնիք չէ. Հայկ Նահապետյան
«Երբ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության շարժումը» նախորդ տարի ակցիա էր իրականացնում և երբ ոստիկանությունը բռնություններ էր...
Աղբյուր` Panorama.am
16:52
Գալուստ Սահակյանի որդու դեմ հարուցված քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն վաղը սահմանին. News.am
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը. Սուրեն Պետրոսյան
Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության...
Աղբյուր` Panorama.am
15:55
Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ազգային համայնքները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են՝ հանդես գալով որպես կապող օղակ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները
17:21 01/07/2024

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}