Գլյուկոզան լքել է Ռուսաստանը «մերկ երեկույթի» սկանդալից հետո
Երգչուհի Գլյուկոզան (իսկական անունը Նատալյա Իոնովա), ով մասնակցել է բլոգեր Նաստյա Իվլեևայի «մերկ երեկույթին», լքել է Ռուսաստանը։ Իր հեռանալու մասին երգչուհին հայտնել է սոցիալական ցանցերում։
Երգչուհու խոսքով, ինքն իր ընտանիքի հետ հանգստի է մեկնել Սեյշելյան կղզիներ։ Գլյուկոզան խոստովանել է, որ հիացած է այս վայրով, որն առաջին անգամ է այցելել։ Երգչուհին տեղի բնությունն անվանել է զարմանալի և կիսվել օվկիանոսի ափին իր լուսանկարով։
kulturomania.ru-ն գրում է, որ ավելի վաղ երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը քննադատել էր Գլյուկոզային՝ Նաստյա Իվլեևայի սկանդալային երեկույթին մասնակցելու համար։ Նա հայտարարել է, որ ցանկանում է վերակենդանացնել Gluck’oZa նախագիծն առանց Իոնովայի, քանի որ չի ցանկանում կապվել այս արտիստի հետ։
Դեկտեմբերի 21-ի գիշերը մոսկովյան «Մութաբոր» ակումբում Կիրկորովը, Լոլիտան, Բիլանը և այլ արտիստներ մասնակցել են Անաստասիա Իվլեևայի «Almost naked» երեկույթին։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:
Այժմ ռուս ակտիվիստները պահանջում են չեղարկել շոուի մասնակից արտիստների ելույթները։
Հարակից հրապարակումներ`
- Մերկ երեկույթից հետո դատարանը կալանավորել է ռեփեր Vacío-ին
- Մերկ երեկույթի կազմակերպիչ Իվլեևան արձագանքել է Ռուսաստանից «փախուստի» մասին լուրերին
- Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել Winter Show-ի արտիստների ցուցակից
- Կիրկորովին չեն զրկի ժողովրդական արտիստի կոչումից
- Ֆորս-մաժոր. Հայտնի մերկ երեկույթից հետո ակումբը հետաձգել է ամանորյա ծրագիրը
- Մերկ խնջույքից հետո խայտառակված Կիրկորովին ֆիլմում կփոխարինի «Слово пацана»-ի աստղը
- Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ
- Մոսկվայում «Մերկ երեկույթի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, արձագանքները նոր թափ են հավաքում
- Կիրկորովին ցանկանում են զրկել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան