Թբիլիսիում Դանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի ԱԳՆ-ն կանչել է Թբիլիսիում Դանիայի դեսպան Անն Տորֆ Սորենսենին՝ դանիական «Jyllands-Posten» հրատարակության մեջ իր հոդվածի համար, որտեղ դիվանագետը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին օլիգարխ է անվանել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ դեսպանին սպասում է ԱԳՆ-ում մինչև օրվա վերջ:
Վրաստանի եվրոպական հեռանկարների մասին հոդվածում Սորենսենը գրում է, որ «Վրացական երազանքը» հիմնադրվել է «օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ով իր հարստությունը վաստակել է Ռուսաստանում 1990-ականներին»։ Դիվանագետը նաև նշում է, որ Վրաստանը քննադատության է ենթարկվել Ուկրաինայի և ԵՄ-ի կողմից «Ռուսաստանի նկատմամբ բարեկամական քաղաքականություն» վարելու համար։
Դանիայի դեսպանի հայտարարությունները քննադատության են ենթարկել Վրաստանի իշխող կուսակցությունը։ Մասնավորապես, Թբիլիսիի քաղաքապետ և կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Սորենսենի հայտարարություններն անվանել է «կեղտոտ»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի բնակչուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից անմիջապես առաջ
- Բիձինա Իվանիշվիլին հնարավար է դառնա Վրաստանի նախագահ
- Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանում հայոց լեզվի կարգավիճակի վերաբերյալ