Աշխատանքից ազատվող ուսուցիչներին Ձեր առաջարկած հաստիքները ոչ մի դպրոցում ազատ չեն.Ուսուցիչը՝ Ժաննա Անդրեասյանին
«Խնդրում եմ ապահովեք մեր աշխատանքի շարունակականությունը, քանի որ ձեր առաջարկած հաստիքները ոչ մի դպրոցում ազատ չեն։ Դուք գիտեք, որ եթե նոր պայմանագրեր կնքվեն, ապա մենք չենք կարող թեկուզ սովորելուց եհտո էլ վերականգնվել նույն հաստիքին»,- կառավարության մուտքի դիմաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին դիմեց աշխատանքից ազատվող միջին մասնագիտական կրթություն ունեցեղ ուսուցիչների ներկայացուցիչը։
Ուսուցիչները խնդրեցին շարունակել աշխատել մինչև այդ խնդիրների լուծումը։
Նրանք ներկայացրեցին գրավոր դիմում, որում նշված են նաև թեստերում բացահայտած խնդիրները, ինչի հետևանքով չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։
«Խնդրում ենք այնպիսի լուծում առաջարկեք, որ լինի համակարգային և հասցեական»,-նախարարաին դիմեց ուսուցիչը՝ շեշտելով, որ դիմումում առաջարկում են պատկառելի տարիքում գտնվող ուսուցիչենրի վերաբերյալ հատուկ որոշում կայացվի։
Ժանն Անդրեասյանը հյատնեց, որ կծանոթանա գրությանը և եթե անհրաժեշտություն լինի, ապա կկազմակերպի հանդիպում ուսուցիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչները դուրս են եկել բողոքի. Բռնել եք, տղա և աղջիկ թեմաները խառնել եք իրար
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- Ուսուցիչները թեստ են կազմել կրթության ոլորտի պատասխանատուների համար. Պատրա՞ստ եք