«Ժողովուրդ». ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ իշխանական օղակը սեղմվում է: Նա, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր մտերմությունը ամենուր չարաշահելով՝ դիրքերը օրեցօր ամրացրել է, սկսել է հարվածներ ստանալ հենց թիմի ներսից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է անջատել Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ»-ի հեռուստաեթերը:
Պատճառը Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության կուտակած պարտքերն են: Այսինքն՝ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Եվ, ահա, ԲՏԱ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն իր գործունեության առաջին օրերին նկատել է, որ մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախագահի կնոջ կողմից ղեկավարվող, պարտքեր են կուտակել, և նախաձեռնել է նրանց եթերազրկումը:
«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար կապվեց ԱԺ նախագահի տիկնոջ՝ մեր գործընկեր Մարիամ Մարգարյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարի ուշացումն է եղել պատճառը, պարտք է կուտակվել, և ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է հեռուստաեթերի ժամանակավոր անջատումներ մինչ պարտքի ամբողջական մարումը: «Սանկցիան կիրառվել է ոչ միայն մեր նկատմամբ: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքը մարել է, մյուսներն առայժմ ընթացքի մեջ են: «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունն այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում նաև կմարի կուտակված պարտքն ամբողջությամբ»: Մարգարյանը դժվարացավ պարտքի չափ նշել, բայց հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:
Հիշեցնենք, որ այս հեռուստաալիքը բացվել է Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի կողմից, որը երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում: Նա դատարանի կողմից սնանկ ճանաչված անձ է, բայց միաժամանակ խոշոր բիզնես նախագծերի մեջ է ներգրավվել: Ու անհասկանալի է, թե մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի համար դատարանի վճռով սնանկ ճանաչված Էդգար Ավագյանը ինչպես է հոգում հեռուստաընկերության և այլ ծախսերը, եթե չկան սև գումարներ, և եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որևէ պաշտոնական առնչություն չունի այս պատմությունների հետ: Հարցեր են, որոնց պատասխանների հետքերով դեռ կգնանք:
Ամեն դեպքում, ուշագրավ է, որ ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ: Հաջորդիվ կանդրադառնանք մյուս հեռուստաընկերություններին առնչվող դեպքերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան