«Ժողովուրդ». Դատական համակարգը մեծ խնջույքի է պատրաստվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը պատրաստվում է մեծ խնջույքի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նշել դատարանի կազմության 25-ամյակը։ Նրանք սկզբում ցանկացել են մեծ տոնակատարություն կազմակերպել, սակայն ավելի ուշ պլանները փոխվել են, ու որոշել են համեստ ցերեկույթ իրականացնել։
Ովքեր կմասնակցեն, արդյոք ողջ դատական համակարգը կհրավիրվի, թե կոնկրետ ցանկալի դատավորները պատիվ կունենան մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման առիթով կազմակերպված միջոցառմանը՝ պարզ կլինի հունվարի 12-ին։
Ի դեպ, խնջույքը կայանալու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 2-ին էլ դատավորները ժողովի են հրավիրված. ՍԴ թեկնածու են ընտրելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետի պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին
- «Փաստ». «Գոլդեն փելեսի» թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել
- «Ժողովուրդ». Որքան է արժեցել հրապարակի շատրվանների զարդարանքները
- «Հրապարակ». Դեռևս վիճարկվում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը
- «Փաստ». Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալյուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ
- «Ժողովուրդ». ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են, իսկ զեկույցը խորհրդարան կներկայացվի գարնան վերջերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան