«Ժողովուրդ». Հեղափոխական օլիգարխը բացի այն, որ մարդկանց աշխատեցնում, բայց չի վճարում, անգամ անչափահասներին է շահագործում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: Նարեկ Նալբանդյանը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին:
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պետության նվերը «փակովի» տարբերակով գնած «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու, թե ինչու է մարդկանց շահագործում: «Կխնդրեմ ձեր օրաթերթից ինձ վապշե չզանգեք»,- ագրեսիվ տոնով բղավեց նորահայտ գործարարը:
Երբ փորձեցինք պարզաբանել, թե որն է ագրեսիայի պատճառը, հստակ հարցադրում է եղել, Նարեկ Նալբանդյանը շարունակեց ագրեսիան. «Որովհետև դուք արժանի չեք, որ ես ձեր զանգին պատասխանեմ. ինչ ուզում եք, արեք, վոբշմ»:
Ստացվում է, որ պարտքերով, փակովի տարբերակով տարբեր պրոբլեմատիկ բիզնեսներ ու գույքեր ձեռք բերած, բայց պետությանը «Գոլդեն Փելիսի» գումարը չվճարած և ունեցած պարտքերը հաճախ չմարող Նարեկ Նալբանդյանը, որ մարդկանց աշխատեցնում, բայց չի վճարում, անգամ անչափահասներին է շահագործում և իրեն իրավունք է վերապահում ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Չնայած, վաղուց հայտնի արտահայտություն է, որ «ճշմարտությունը բարձրաձայնողին չեն ընդունում»: Ոչինչ, կդիմանանք և կշարունակենք բացահայտումները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արմեն Ղուլարյանի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանում ներիշխանական ֆիգուրների միջև
- «Փաստ». ԿԳՄՍ նախարարության «կորպորատիվին» չի մասնակցել նախարար Ժաննա Անդրեասյանը
- «Ժողովուրդ». Դատական համակարգը մեծ խնջույքի է պատրաստվում
- «Հրապարակ». Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետի պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին
- «Փաստ». «Գոլդեն փելեսի» թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել
- «Ժողովուրդ». Որքան է արժեցել հրապարակի շատրվանների զարդարանքները
- «Հրապարակ». Դեռևս վիճարկվում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը
- «Փաստ». Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալյուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ
- «Ժողովուրդ». ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են, իսկ զեկույցը խորհրդարան կներկայացվի գարնան վերջերին